|
Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը ծնվել է 1955թ. ապրիլի 16-ին` Կիրովականում, ծառայողի ընտանիքում:
1962-1972թթ. սովորել է Կիրովականի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցում:
1972թ. ընդունվել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը, որն ավարտել է 1976թ-ին:
1976թ. աշխատանքի է նշանակվել Կիրովականի թիվ 17 միջնակարգ դպրոցում` որպես ֆիզիկայի եւ աստղագիտության ուսուցիչ ցերեկային եւ երեկոյան բաժիններում: Միաժամանակ աշխատել է արտադպրոցական հիմնարկում` որպես ֆոտոխմբակի ղեկավար:
1982թ. հունվարին ընտրվել է Կիրովականի երիտասարդական կազմակերպության ղեկավար եւ աշխատել է մինչեւ 1987թ.:
1987-1991թթ. անցել է կուսակցական աշխատանքի Կիրովականի քաղաքային կոմիտեում:
1991թ. նոյեմբերից աշխատել է «Ուկրշին» շինարարական կազմակերպությունում` որպես հասարակական սննդի կոմբինատի տնօրեն:
1996-1997թթ. ղեկավարել է հացամթերքի արտադրությամբ եւ սննդամթերքի վաճառքով զբաղվող «Այսբերգ» արտադրական կոոպերատիվը:
1997թ. նոյեմբերին նշանակվել է տնօրեն ՀՀ սոցիալական ապահովության նախարարության ենթակայությամբ Վանաձորում ստեղծվող մանկատանը, որն էլ ղեկավարում է մինչեւ օրս:
Ամուսնացած է, ունի երկու որդի:
Ապագան Բաց է ՀԿ-ի Ծրագրեր
Դիմել «Ապագան Բաց է» ՀԿ
Առաջարկությունների կամ համագործակցելու համար կարող եք կապնվել մեզ հետ:
Հասցե` ք.Երեւան, Քաջազնունու 1, 3-րդ հարկ
Հեռ` +37410 55-91-26
Էլ.փոստ`
|