ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Գյումրու «Երեխաների Տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզաննա Սերգեյի Ավագյանը ծնվել է 1950թ-ին Լենինականում` բանվորի ընտանիքուն: Սկզբնական կրթությունը ստացել է Տերյանի անվ. դպրոցում, այնուհետեւ ավարտել է Մուսայելյանի անվ. թիվ 27 դպրոցը:
1965-73 թթ-ին սովորել է Երեւանի բժշկական ինստիտուտի մանկաբուժական ֆակուլտետում:
1973թ-ին, ավարտելով ինստիտուը, աշխատանքի է անցել Լենինականի թիվ 1 մանկական պոլիկլինիկայում եւ ծննդատանը` որպես մանկաբույժ:
1981թ-ին տեղափոխվել է թիվ 2 մանկական պոլիկլինիկա` որպես տեղամասային բժիշկ:
1983թ-ին աշխատանքի է անցել Լենինականի մանկատանը, որպես մանկաբույժ: 1996թ-ի հունվարից` որպես գլխավոր բժիշկ:
1988թ-ից առ այսօր աշխատում է Գյումրու «Երեխաների Տան» գործադիր տնօրեն:
Ամուսնացած է, ունի մեկ տղա եւ մեկ թոռնիկ:
Ապագան Բաց է ՀԿ-ի Ծրագրեր
«Օգնենք երեխաներին»` 1,5-15 տարեկան երեխաների համար www.helpthechildren.fio.am «Ապագա մասնագետներ»` 16-21 տարիքի երիտասարդների համար www.fs.fio.am «Կրթական կամուրջ»` մտավոր և ֆիզիկական խնդիրներ ունեցող երեխաների և երիտասարդների համար www.edubridge.fio.am «Նամակագրական Կապ»` 5-18 տարեկան երեխաների համար www.penpals.fio.am
Դիմել «Ապագան Բաց է» ՀԿ
Առաջարկությունների կամ համագործակցելու համար կարող եք կապնվել մեզ հետ: